Tuesday, 07 05 2024
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը

Երևանի «ձիով քայլը» Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունից առաջ

Սպասվում է, որ այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը կհայտարարի վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հեռացման և կառավարության փոփոխության մասին: Կհնչե՞ն արդյոք կոնկրետ նոր նշանակումների մասին հայտարարություններ, գործունեության նոր ուղենիշեր, նպատակներ, նշաձողեր, թե՞ ոչ՝ պարզ կլինի մի քանի ժամից:

Այսօր սպասվող այդ հայտարարությունները, սակայն, ուշագրավ են Հայաստանից դուրս տեղի ունեցող գործընթացի ֆոնին: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունենալու Մինսկի խմբի երեք համանախագահների խորհրդակցությունը ղարաբաղյան թեմայով: Փաստորեն, ըստ էության ստացվում է, որ այդ խորհրդակցությանը զուգահեռ Հայաստանում հայտարարվում է կառավարության փոփոխության, վարչապետի փոփոխության կամ պարզապես ներիշխանական գլոբալ փոփոխությունների մասին:

Պետք է նկատել նաև, որ Մոսկվայի այդ հանդիպումից առաջ Երևանը ուշագրավ հայտարարություն արեց նաև ղարաբաղյան թեմատիկայով՝ փոխարտգործնախարարի շուրթերով ազդարարելով, որ պատրաստ է ԼՂՀ հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը: Մոսկովյան խորհրդակցությունից առաջ սա իսկապես ուշագրավ ազդակ էր, և ահա, այդ խորհրդակցությանը զուգահեռ էլ կատարվում է ներքաղաքական նշանակության կարևոր քայլ:

Այստեղ իհարկե տպավորություն է ստեղծվում, որ Երևանն այսպիսով փորձում է ժամանակ շահել և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել իր համար որևէ անցանկալի բովանդակությանն ընդառաջ, որ կարող է առաջանալ մոսկովյան խորհրդակցությունների արդյունքում: Սակայն այս առումով իհարկե պետք չէ սահմանափակվել լոկ Ղարաբաղյան խնդրում որևէ անցանկալի կոնկրետիկայի վերաբերյալ դատողություններով: Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահությունը ըստ էության շատ ավելի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցերի քննարկման յուրօրինակ ձևաչափ է, ըստ որում վաղուց՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ միջև, որի ընթացքում Ղարաբաղյան խնդիրը վաղուց դարձել է համատեքստային շերտերից մեկը, իսկ բուն կարգավորման խնդիրը երևի թե վաղուց գտնվում է բավական հետին պլանում՝ կարգավորման ըստ էության անհնարինության հանգամանքից ելնելով:

Եվ այս իմաստով, Մինսկի խմբի խորհրդակցությունները անկասկած ենթադրում են հարցերի ավելի լայն շրջանակ, քան Ղարաբաղյան կարգավորման որևէ մասնավոր տարբերակ կամ դետալ: Այստեղ իհարկե չի բացառվում, որ պաշտոնական Երևանը փորձում է ոչ թե կանխարգելել ինչ-որ բան, իր զուգահեռ քայլերով և այդ թվում՝ այսօր կառավարության փոփոխության ազդագրով, այլ փորձում է պարզապես հայտնվել մոսկովյան խորհրդակցության օրակարգի առաջնային ծրագրերում և ուղղակի այդ քննարկումներից իր համար ստանալ ինչ-որ բան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների գործընթացի համար, առավել ևս, որ այդ գործընթացի լայն համատեքստում իշխանության համար առաջիկա՝ իհարկե երևի թե ոչ վճռորոշ, սակայն բավականին շոշափելի իմաստ և նշանակություն ունեցող ՏԻՄ ընտրությունների փուլն է, որն այս տարի առավել քան մոտ է խորհրդարանական ընտրությունների մոդելային արտացոլմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում