«168 Ժամ» պարբերականը գրում է, որ հնարավոր է հաջորդ շաբաթ պարզ դառնան այն ընկերությունների անունները, որոնք հավակնում են դառնալ հայկական ավիափոխադրող:
ՀՀ օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգի հաստատումից հետո Քաղավիացիայի գլխավոր վարչությունը պետք է մրցույթ հայտարարի:
Պարբերականի տեղեկություններով հայկական ավիափոխադրոդների հավակնորդների թվում է նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Երևանի շամպայն գինիների գործարանի սեփականատեր Վերսանդ Հակոբյանը: Եվս մի քանի ընկերություններ արդեն հայտեր են ներկայացրել, այդ թվում՝ նախկինում բեռնափոխադրումներով զբաղվող «էյր Արմենիան»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 Ժամ»-ի այսօրվա համարում: