«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ զարմացած «քաղաքայիններ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` թիմի դարպասապահ Ջո Հարտի ծառայություններից հրաժարվելու որոշումից:
«Չեմ հասկանում, թե ինչու Գվարդիոլան այդպիսի որոշում կայացրեց Հարտի հարցի շուրջ: Իհարկե, յուրաքանչյուր գլխավոր մարզիչ իր մոտեցումներն ունի:
Վստահ եմ, որ այժմ «Տորինո»-ում հանդես է գալիս շատ հուսալի դարպասապահ»,- Sport-ը մեջբերում է Մանչինիի խոսքերը::
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի դարպասապահն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Տորինո»-ում:










































