NASA-ն աճուրդի է դրել մարդանման ռոբոտ-մանեկենին, որն օգտագործվել է լուսնային սկաֆանդրների փորձարկման համար: Power Driven Articulated Dummy անունով ռոբոտը ստեղծվել է ալյումինե թիթեղներից, մարդու կերպարով՝ հայտնում է Space պորտալը:
104 կգ կշռող ռոբոտը սարքավորված է հիդրավլիկ հոդերով՝ վերարտադրելու համար մարդու մարմնի 35 հիմնական շարժումները, և տիեզերագնացի վրա սկաֆանդրի ազդեցությունը գրանցող սենսորներով:
Ռոբոտը NASA-ի մասնագետների կողմից օգտագործվել է 1963-1965 թվականներին լուսնային սկաֆանդրի նախատիպը թեստավորելու համար: Դրանք եղել են ընդամենը 2-ը, որոնցից մեկը գտնվում է ավիացիայի և տիեզերագնացության Ազգային թանգարանում:









































