Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի բացառել, որ կարող է MLS տեղափոխվել: Ֆուտբոլիստը, սակայն, նշել է, որ առաջիկա օրերին կվերսկսի բանակցությունները լոնդոնյան ակումբի հետ:
«Պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: «Արսենալ»-ի հետ բանակցում էինք նոր պայմանագրի շուրջ: Սակայն բանակցություններն ընդհատվեցին Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ, քանի որ ես ցանկանում էի կենտրոնանալ ազգային թիմի խաղերի վրա: Այժմ մտադիր ենք վերսկսել բանակցությունները:
Ֆուտբոլում երբեք չի կարելի ասել` «երբեք»: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կկատարվի: Չեմ բացառում ԱՄՆ տեղափոխությունս: Լոս Անջելեսը ոգեշնչում է ինձ»,- Express-ը մեջբերում է Օզիլի խոսքերը:









































