TASS-ի փոխանցմամբ` ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն` կապված մոտեցող «Էրմինա» փոթորկի հետ: Այդ մասին հայտարարել է Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին:
«Եղանակային պայմանները իրենցից անմիջական սպառնալիք են ներկայացնում Օուշեն, Ատլանտիկ և Քեյփ-Մեյ շրջանների բնակիչների առողջության, անվտանգության և ռեսուրսների համար»,- նշել է նա:
Նյու Ջերսիից բացի, արտակարգ դրություն է արդեն հայտարարվել ևս հինգ նահանգներում` Ֆլորիդայում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Վիրջինիայում և Մերիլենդում:











































