Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, հավանաբար, առաջիկա օրերին խաղադաշտ կվերադառնա:
Instagram-ի իր էջում պորտուգալացի ֆուտբոլիստը լուսանկար է տեղադրել և գրել. «Շուտով»:
Հիշեցնենք` Ռոնալդուն վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակչի Ֆրանսիայի ընտրանու դեմ հանդիպմանը: Վնասվածքի պատճառով նա բաց է թողել «արքայական ակումբ»-ի` Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 2 խաղը:







































