Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Զբիգնև Բոնեկը հայտարարել է, որ Լեհաստանի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստանի և Ղազախստանի հավաքականների դեմ խաղերում պարտավոր է հաղթել և վաստակել առավելագույն միավորներ:
«Աստանայում մեզ համար հեշտ չի լինելու, քանի որ պայմաններն այնտեղ շատ առանձնահատուկ են: Շատ թիմեր են այնտեղ խնդիրների բախվում, բայց մենք գիտենք, թե որքան ուժեղ և փորձառու է մեր թիմը: Ղազախստանի և Հայաստանի հավաքականների դեմ խաղերում մենք պետք է 12 միավոր վաստակենք»,- Բոնեկի խոսքերն է մեջբերել Sportowefakty.wp.pl-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին` հյուրընկալվելով Դանիայի հավաքականին, իսկ Լեհաստանի ընտրանին մրցակցի հարկի կհանդիպի Ղազախստանին:






































