Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում սեպտեմբերի 18-ին քաղաքապետի տեղի ունենալիք ընտրություններին 7 թեկնածու է առաջադրվել՝ այդ թվում նաև գործող քաղաքապետը և նախկին քաղաքապետը:
«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցեց համայնքի բնակիչների հետ: Նրանք քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ մեծ ակնկալիքներ չունեն. Ում որ պետք է նշանակում են, մեր խոսքը հաշվի չեն առնում:
Նրանք նաև նշում են, որ ընտրություններն, ըստ էության, ոչինչ չեն կարող փոխել, որովհետև տեղի է ունեցել համայնքների խոշորացում, Նոյեմբերյանին են միացվել մի շարք սահմանամերձ գյուղեր, որոնց խնդիրներին Նոյեմբերյանի քաղաքապետը լծվել չի կարող:
Բնակիչների խոսքով՝ համայնքների խոշորացման ծրագիր չպետք է իրականացվեր, քանի որ խնդիրների կծիկը մեծանում է, և հատկապես վատ վիճակում կհայտնվեն սահմանամերձ գյուղերի բնակիչները:
Մանրամասները՝ տեսանյութում:












































