«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին զարմացրել է «քաղաքայիններ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` թիմի դարպասապահ Ջո Հարտի ծառայություններից հրաժարվելու որոշումը:
Անգլիայի հավաքականի դարպասապահն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Տորինո»-ում:
«Չեմ հասկանում, թե ինչու Գվարդիոլան ազատվեց Հարտից: Սակայն յուրաքանչյուր գլխավոր մարզիչ իր մոտեցումներն ունի:
Վստահ եմ, որ «Տորինո»-ի նախագահ Ուրբան Կայրոն հիանալի գործարք իրականացրեց: Այժմ նրա թիմում հանդես է գալիս շատ հուսալի դարպասապահ:
Չնայած տարիքին, Հարտն անըդհատ ձգտում է կատարելագործվել և բարելավել խաղային որակները»,- Metro-ը մեջբերում է Մանչինիի խոսքերը:









































