Թուրքիայի Վանի նահանգի Թոնդրակ շրջանում շաբաթ օրը զինված բախումների հետևանքով զոհվել է 8 թուրք զինծառայող և Քրդստանի աշխատավորական կուսակցության 11 անդամ, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով Վան նահանգի վարչակազմի հաղորդագրությանը:
«Թոնդրակ շրջանում անջատողական ահաբեկչական կազմակերպության (ՔԱԿ) հետ բախումների հետևանքով սեպտեմբերի 2-ին զոհվել է երեք սպա և հինգ սերժանտ, վիրավորվել է ութ զինծառայող: Ոչնչացվել է 11 զինյալ: Ռազմական ավիացիայի մասնակցությամբ գործողությունները շարունակվում են»,- ասված է հայտարարությունում:






































