«Ռոմա»-ի լեգենդար վետերան Ֆրանչեսկո Տոտտին հուսով է, որ ընթացիկ մրցաշրջանում, որը, հավանաբար, վերջինը կլինի իր կարիերայում, թիմը հաջողության կհասնի:
««Ռոմա»-ի մարզաշապիկով իմ 25-րդ մրցաշրջանը համընկնում է կյանքիս ևս մեկ հոբելյանի հետ` մեկ ամիս անց կնշեմ 40-ամյակս:
Սպասում եմ կարևոր մարտահրավերների և նոր հեռանկարների: Պատրաստ եմ կիսել այն բոլոր նրանց հետ, ովքեր սիրել և սատարել են ինձ:
Ցանկանում եմ, որ այս մրցաշրջանը յուրահատուկ լինի «Ռոմա»-ի համար: Խաղադաշտում և դրա սահմաններից դուրս»,- Football Italia-ն մեջբերում է Տոտտիի խոսքերը:







































