Իրանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի գլխավորությամբ, այսօր Թեհրանից մեկնել է Սամարղանդ՝ մասնակցելու Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանին ցավակցություն է հայտնել Ուզբեկստանի կառավարությանն ու ժողովրդին պետության ղեկավարի մահվան կապակցությամբ:









































