Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ «Շահ Դենիզ-2»-ը իրենց ամենահեռանկարային նախագծերից է.
«Սկսած 2018-2019 թվականներից՝ «Հարավային գազային միջանցքը» Ադրբեջանին կբերի տասնյակ միլիարդների մաքուր շահույթ»:
Նրա խոսքերով՝ այդ գազային հանքավայրի գազային պաշարները կազմում են 1.2 տրիլիոն խորանարդ մետր, իսկ կոնդենսատի պաշարները՝ 2.2 միլիարդ բարել, և որ գազատարի մշակման երկրորդ փուլը կմեծացնի Ադրբեջանից գազի արտահանումը, խթան կհանդիսանա գազային ու նավթավերամշակման արդյունաբերության համար:
Աբդուլաևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը գտնվում է անցումային փուլում ու նավթագազային արդյունաբերության նոր փուլի շեմին. «Նոր նախագծերը ազդակ կդառնան եկամուտների կայուն աճի համար»:











































