Իտալական «Ռոմա»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին բաց կթողնի «Մունդիալ 2018»-ի որակավորման փուլի Իսրայրելի հետ հանդիպումը:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 33-ամյա կիսապաշտպանը վնասվածք է ստացել Ֆրանսիայի հետ կայացած ընկերական հանդիպման:
Նշվում է, որ Դե Ռոսսին արդեն իսկ լքել է Իտալիայի հավաքականի ճամբարը և վերադարձել Հռոմ:
Հավելենք, որ Իսրայել – Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին:










































