ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դրական է գնահատել Իտալիա – Ֆրանսիա (1:3) ընկերական խաղում տեսակրկնությունների կիրառման նորամուծությունը։ Նա կարծում է, որ այն կարող է կիրառվել նաև ֆուտբոլի Աշխարհի 2018թ․ առաջնությունում։
«Դուք տեսաք, որ մրցավարը խաղը մի քանի վայրկյանով դադարեցրեց, իսկ այդ ընթացքում հատուկ մասնագետները դիտում էին կրկնությունը։ Արդյունքում՝ 11 մետրանոց չնշանակվեց։ Սա պատմական պահ է ֆուտբոլում։
2016 թվականն է։ Ժամանակն է նորամուծություններ կատարել։ Հուսով եմ՝ «Մունդիալ-2018»-ում կկիրավեն տեսակրկնություններ, կաշխատեն հատուկ մասնագետներ, ովքեր կդիտեն կրկնապատկերը»,- Ինֆանտինայի խոսքերւ մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։








































