Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աջակցում է Բունդեստագի բանաձևին, որում Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանվում են ցեղասպանություն։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Շտայնմայերն աջակցել, աջակցում է և կաջակցի Բունդեստագի բանաձևին»,- ասել է նա։ Շեֆերը նշել է, որ արտգործնախարարն ինքը պատգամավոր է, այդ իսկ պատճառով փաստաթղթի ընդունումը վերաբերում է նաև անձամբ նրան։











































