Փողոցային նկարիչ Բենքսիի կեղծանվան տակ կարող է թաքնված լինել բրիտանացի երաժիշտ, երգիչ, գրաֆիտի անող, նաև լեգենդար Massive Attack խմբի հահամահիմնադիր և անդամ Ռոբերտ «3D» Դել Նայան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Լրագրող Քրեյգ Ուիլյամսի տեղեկացմամբ՝ նկարիչը կարող է լինել հենց Դել Նայան կամ մի քանի մարդ, որոնք աշխատում են նրա գլխավորությամբ ու կապ ունեն Massive Attack խմբի հետ: Սեփական հետաքննության ընթացքում Ուիլյամսը նկատել է, որ բնորոշ գրաֆիտիներ հայտնվում են այն վայրերում, որտեղ խումբը տալիս է իր համերգները:
Ուիլյամսն ուսումնասիրել է Բենքսիի թողած գրաֆիտիները աշխարհի տարբեր մասերում և եզրակացրել է, որ վերջին 12 տարում առնվազն 6 դեպքում քաղաքներում, որտեղ տեղի են ունեցել Massive Attack-ի համերգներ, հայտնվել է ավելի քան 10 գրաֆիտի: Միաժամանակ, նոր աշխատանքները հայտնվել են խմբի համերգներից ոչ շատ առաջ կամ հետո:
Պարբերականը նշում է, որ Դել Նայան գրաֆիտիներ է ստեղծում 80-ական թթ. և նախկինում խոստովանել է, որ Բենքսիի ընկերն է:





























































