Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ներկայումս գլխավորում է Մյունխենի «Բավարիա»-ն, գոհ է, որ աշխատել է «արքայական ակումբ»-ում:
«Փորձն ինձ հուշում է, որ յուրաքանչյուր մարզիչ կյանքում մեկ անգամ պետք է աշխատի «Ռեալ»-ի գլխավորությամբ: Այն աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է:
«Ռեալ»-ում անգնահատելի փորձ եմ ձեռք բերել: Այն, ինչ կատարվում է այնտեղ, այլևս որևէ տեղ չես տեսնի: Ակումբն անկրկնելի երկրպագուներ ունի աշխարհի բոլոր վայրերում: Արժե ունենալ այդ փորձն ու զգալ հեռացման ցավը»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:







































