Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Վենեսուելայի ընտրանու դեմ խաղը:
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը վնասվածքով է ժամանել ազգային թիմի ճամբար, սակայն մասնակցել է Ուրուգվայի ընտրանու դեմ խաղին և հաղթանակ պարգևել իր թիմին:
«Ուժեղ ցավեր եմ զգում: Պատրաստվում եմ այդ հարցը քննարկել բժշկի հետ: Մեզ բազմաթիվ կարևոր խաղեր են սպասվում: Չգիտեմ, կկարողանամ արդյոք մասնակցել Վենեսուելայի թիմի դեմ հանդիպմանը»,- Sport-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:
Հավելենք, որ Արգենտինայի ազգային թիմը Վենեսուելայի հավաքականի հետ արտագնա հանդիպում կանցկացնի սեպտեմբերի 7-ին:







































