Lenta.ru-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ կեղծ է այն վիրուսային տեսանյութը, որում ճուռակը օձ է նետում Մելբուռնի այգիներից մեկում հանգստացող զբոսաշրջիկների սեղանի վրա:
Վիդեոհոսթինգի օգտատերերը նշել են, որ ասիացիները նախապես նայում են դեպի երկինք, և միայն 10 վայրկյան անց նրանցից մեկն ուշադրություն է դարձնում ճուռակի վրա, ինչն առնվազն կասկածելի է:
Բացի այդ, նրանք նկատել են, որ օձը շատ ակտիվորեն է շարժվում կենդանի էակի համար, իսկ թռչնի մոտ վեցերորդ վայրկյանին անհետանում է պոչը: Սակայն գլխավոր փաստարկը դարձել է այն, որ ո՛չ թռչունը, ո՛չ էլ օձը չեն ունեցել ջրի վրա արտացոլում՝ չնայած նրան, որ ճուռակը քանիցս անցել է գետի վրայով:
Տեսանյութը YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է օգոստոսի 30-ին և 3 օրում հավաքել ավելի քան 900.000 դիտում:








































