Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մինչև 2030թ-ը մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ նշեց, որ հարգում է Ս. Գրիգորյանին, համագործակցում են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հետ տարբեր հարցերի առնչությամբ, ցավում է կատարվածի համար, սակայն կատարվածի մանրամասներին տեղյակ չէ և այլ երկրի օրենսդրությունը մեկնաբանելը կոռեկտ չի համարում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































