Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը ծրագրում է այցելել Ադրբեջան: Այս մասին հայտնել է Report-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Ֆիքրի Ըշըքը կմեկնի Բաքու՝ մասնակցելու ADEX-2016 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին: Ադրբեջանական ADEX-2016 միջազգային պաշտպանական արդյունաբերության երկրորդ ցուցահանդեսը Բաքվում կանցկացվի սեպտեմբերի 27-30-ը:








































