Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի թաքցրել իր զգացումներն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Ուրուգվայի ընտրանու դեմ խաղից հետո: Մեսսին դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
«Չէի կարող չվերադառնալ հավաքական՝ թիմի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի և խաղընկերներիս հետ զրուցելուց հետո: Ես հավատում եմ մեր թիմին: Լավ էինք խաղում, չնայած եզրափակիչներում կրած պարտություններին»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո Մեսսին հայտարարել էր Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: Սակայն հետո նա վերադարձել է ազգային թիմ, քանի որ այն գլխծավորել է Բաուսան:







































