Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի «ճանապարհային քարտեզը» կարող է պատրաստ լինել հոկտեմբերին, իսկ միջկառավարական համաձայնագիրը՝ դրանից մի քանի ամիս անց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքով՝ Սև ծովի հատակով խողովակաշարային ենթակառուցվածքի կառուցման հարցը համաձայնեցման փուլում է:
«Նախագծի «ճանապարհային քարտեզը» ներկայումս գտնվում է թուրք գործընկերների մոտ, և մենք նրանցից ակնկալում ենք համաձայնություն: Հուսով ենք, որ դա տեղի կունենա հոկտեմբերին»,- ասել է Նովակը:











































