«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան բացատրել է ակումբ վերադառնալու պատճառը:
«Ես ցանկանում էի վերադառնալ «Յունայթեդ»: Ակումբը նույնպես ցանկանում էր տեսնել ինձ թիմի կազմում: Մենք հիանալի թիմ ունենք՝ բարձրակարգ ֆուտբոլիստներով: Ցանկանում ենք Անգլիայի չեմպիոն դառնալ:
Ես միշտ ցանկանում եմ առաջինը լինել: Պետք է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճենք»,- Daily Mail-ը մեջբերում է ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը:








































