Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ստեղծվել է 91-րդ կուսակցությունը, որը ստացել է Օսմանյան կուսակցություն անվանումը։ Կուսակցության խորհրդանիշի վրա պատկերված են արաբերեն «Էլիֆ» և «Վավ» տառերը։
Կուսակցության կարգախոս է ընտրվել «Թուրքիան առաջատար է»։ Կուսակցության նախագահ է դարձել Իբրահիմ Ունյեն։ Հայտարարվել է, որ կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին։
Կուսակցությունը հիմնադրել է 30 հոգանոց խումբը։ Այն դարձել է Թուրքիայում գործող 91-րդ քաղաքական կուսակցությունը։








































