Ուկրաինայի կարգավորման համար անհրաժեշտ է օգտագործել Մինսկի բոլոր հնարավորությունները և չնահանջել համաձայնություններից, քանի դեռ նրանք թույլ են տալիս առաջ շարժվել, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հայտնում է RIA Novosti-ն:
«Քանի դեռ հակամարտության բոլոր կողմերը նախկինի պես հետևում են Մինսկի համաձայնություններին, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի քայլ առ քայլ շարժվենք առաջ: Նույնիսկ չնայած այն բանի, որ հաճախ շարժումը առաջ է գնում միլիմետրերով»,- հինգշաբթի Պոտսդամում լրագրողներին հայտարարել է նախարարը, որտեղ տեղի էր ունենում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում:
«Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելքում հակամարտությունից հետո ԵԱՀԿ-ն Եվրոպայում միակ կառույցն է, որը չնայած հակամարտությանը, ընդհանուր առմամբ հնարավորություն է տալիս հակասական, սակայն համենայնդեպս կարծիքների փոխանակում Ռուսաստանի և արևմուտքի միջև»,- ասել է Շտայնմայերը:









































