Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում պաշտոնանկ են արվել 543 դատավոր և դատախազ: Այս մասին հայտնել է Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդը (HSYK):
Ընդգծվում է, որ պաշտոնանկ արված դատավորներն ու դատախազները կապված են Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) հետ: FETÖ-ի գործով հետաքննության շրջանակներում պաշտոնանկ արված դատավորների ու դատախազների թիվը հասավ 3390-ի:










































