Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները

Կատալին Ավրամեսկու. Ռումինիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հատուկ պարտավորություն ունի. Bursa.ro

Ռումինական bursa.ro կայքում օգոստոսի 23-ին հրապարակվել է փիլիսոփա և հրապարակախոս, քաղաքական և բարոյական փիլիսոփայության մասնագետ, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուի գրասենյակի խորհրդական Կատալին Ավրամեսկուի հոդվածը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որտեղ հեղինակը մատնացույց է անում ռումինական իշխանությունների և քաղաքական դասի լռությունը մարդկության դեմ կատարված այդ հանցագործության հանդեպ:

Կատալին Ավրամեսկու. Հայոց ցեղասպանության հիշողությունը

Այն տեղի է ունեցել 1915թ.: Մեկ ու կես միլիոնից ավելի մարդ է սպանվել: Պատկերները ցնցող են: Զոհվել են կանայք և երեխաներ: Անապատում մահվան շարասյուներ են կազմակերպվել: Մյուսներն սպանվել են համակենտրոնացման ճամբարներում: Հայության ունեցվածքը համակարգված կերպով թալանվել ու առգրավվել է: Ականատեսները միանգամից հասկացել են թուրքական իշխանությունների ցեղասպան նպատակը: …Որտե՞ղ ենք հիմա, ավելի քանի մեկ դար հետո: Ռումինիայի իշխանությունները նույնիսկ հիմա չեն ճանաչել այդ իրադարձությունների ցեղասպան բնույթը: Մինչդեռ սա է էականը: Եվ շատ է: Շատ բան կարող ես հասկանալ կառավարման մասին, երբ տեսնես, թե այն ինչ դիրքորոշում ունի պատմական ճշմարտության հանդեպ:

Պատճառներից մեկը, թե ինչու էր մինչև 1989թ. սոցիալիստական ռեժիմը այդքան ծուռ, հենց սա էր: … Հնարովի պատմություն էր սարքում Ռումինիայի կոմկուսի գլխավոր քարտուղարից առաջ ընկնող վոյեվոդների մասին: Լռում էր Արևելյան ճակատի ջարդերին ռումինական զորքերի մասնակցության մասին: Ստում կոմունիստների կողմից իշխանության գրավման մասին: Կեղծում լուսանկարները կոմկուսի պատմության թանգարանում:

Ժամանակակից Թուրքիան միշտ էլ հրաժարվել է ընդունել, որ դա ցեղասպանություն է եղել: Հիշում եմ, մոտավորապես 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին մի հոդված էի հրապարակել: Ու հանկարծ Թուրքիայի դեսպանատնից հրավեր ստացա: Գնացի ու (քաղաքավարի) զրույց ունեցա մի դիվանագետի հետ (կարծում եմ, փոխդեսպանն էր): Միտքն այն էր, որ ուզում էին ներկայացնել իրենց տեսակետը: Երբ հեռացա, նայեցի այն նյութերի կույտին, որը ինձ էին տվել: Դա կառավարական քարոզչություն էր:

Բազում ժողովրդավարական պետություններ (Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա և այլն) արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: 2016թ. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտեց ցեղասպանության ժխտումը:

Ռումինիան այս վայրագությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հատուկ պարտավորություն ունի: Հայերի մի մասը, որոնք փախել են Օսմանյան կայսրությունից 1915թ., մեզ մոտ են ապաստան գտել:

Ճշմարտությունը փնտրելն ու ասելը, սակայն, ներկայիս վարչակազմի առաջնահերթությունների մեջ չի մտնում: Պատճառն ասվում է շշուկով` «չնեղացնենք Թուրքիային»: Հիմա էլ նեղացնելու բան չկա, քանի որ Անկարայի վարչակազմը վերածվել է բռնապետության ու դաշնակցում է Ռուսաստանի Դաշնության հետ:
Ասել եմ ու կրկնում եմ. ոչ ոք ու ոչինչ չպետք է ճշմարտությունից շեղի արտաքին և հատկապես ներքին քաղաքականությունը: Երբ պետական իշխանությունները ճշմարտությանն անտարբեր են` իմացեք, որ սա ընդամենն առաջին քայլն է այն երաշխավորված չարաշահումների երկար ցուցակում, որոնք դեռ գալու են:

Ռումինիայի սոցիալիստական վարչակազմը 1989թ. սկսած պատմական ճշմարտության հանդեպ մշտապես արհամարհանք դրսևորեց: Թաքցրեց ազգային անվտանգության նյութերը: Հրաժարվեց հանդես գալ հունա-կաթոլիկ եկեղեցու թալանի հարցով: Նույնիսկ մի կեղծ ելույթ կազմակերպեց Դեկտեմբերի հեղափոխության վերաբերյալ` «հեղափոխականների» ու «Պիացա Ունիվերսիտատեի ֆաշիստների» մասին, որից հետո կանչեց հանքագործներին` վերջիններիս ոսկորները ջարդելու:

Միաժամանակ էլ ծնկի եկան ամեն տեսակ բռնապետությունների առջեւ: Բուխարեստի Լորենու այգին բարեկարգվեց Ադրբեջանի բռնապետ, ԿԳԲ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիևի անունը կրող էժանագին ծառուղով: Կալեա Վիկտորիա փողոցի վրա տեղադրվեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի էժանագին կիսանդրին: Այսինքն այն մայրուղու, որի անունը խորհրդանշում է Օսմանյան կայսրության դեմ անկախության պատերազմի հաղթանակը ու որով Հարավային Դանուբի արշավանքից վերադառնալուց հետո մտել են հաղթանակած ռումինական ուժերը: Հիշողության ու հարգանքի ինչպիսի պակաս ազգային պատմության հանդեպ ու պետք է հաշտվե՞նք նման բանի հետ:

Ցեղասպանությունը չի վերաբերվում միայն մեկ կամ մյուս պետության պատմությանը: Իր ընդգրկմամբ ցեղասպանությունը` յուրաքանչյուր ցեղասպանություն (ու, ցավոք, ցուցակը բավականին մեծ է) վիրավորանք է քաղաքակրթության ընդհանուր արժեքների հանդեպ: Հետևաբար, չենք կարող լվանալ մեր ձեռքերը: Ձևացնել, թե ցեղասպանության հիշողությունը մի բան է, որը վերաբերվում է միայն հայերին ու թուրքերին, կուրության մի տեսակ է: 20-րդ դարի հայերի կոտորածները, ըստ Ռոբերտ Ջելատլիի (Robert Gelatelly) (Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր) արտահայտության, «սոցիալական աղետների դարաշրջանից» առաջինն էր: Իր հերթին Վլադիմիր Տիսմանեանուն (Vladimir Tismăneanu) (Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր) շատ ճիշտ կերպով ասել է, որ «հայերի կոտորածները ցեղասպանություն կոչելը բարոյական պարտավորություն է»: Սակայն հիմա պետք է ընդունենք, որ ունենք մի քաղաքական խավ, որը հրաժարվել է այս պարտավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում