Friday, 12 06 2026
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով

Թող ամեն ուսումնական տարի ձեզ ավելի մոտեցնի ձեր նպատակներին. Գալուստ Սահակյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Այս ուսումնական տարին առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մեկնարկում է մեր երկրի անկախության 25-ամյա հոբելյանի նախաշեմին: Անկախությունն այն անսակարկելի արժեքն է, որի գիտակցումն սկսում է ձևավորվել դպրոցի և բուհի առաջին իսկ դասից: Անկախությամբ սկսվեց մեր երկրի պատմության նոր ու կարևորագույն մասը, իսկ նոր ուսումնական տարին նոր էջ է մարդու կենսագրության մեջ: Աշակերտը` ուսուցչի, ուսանողը` դասախոսի առաջնորդությամբ պետք է ձգտեն ոչ միայն այդ էջը, այլև ամբողջ կենսագրությունը դարձնել բովանդակալից: Եվ համառությունն ու աշխատանքը, նպատակասլացությունն ու ջանասիրությունը միասին կհանգեցնեն այն արդյունքին, որն օգտակար կլինի թե՛ դպրոցն ու բուհն ավարտող պատանու և երիտասարդի, թե՛ նրանց ընտանիքների և թե՛ մեր երկրի համար:

Սիրելի աշակերտներ և ուսանողներ,

նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորանքների հետ մեկտեղ մաղթում եմ, որ գիտելիք տալուց և դաստիարակելուց բացի դպրոցն ու բուհը ձեզ համար բացեն նոր աշխարհի դռները և օգնեն բացահայտելու այն, սատարեն նվաճելու բարձունքներ, նպաստեն զգալու և վայելելու ազատությունը, բայցև զգոն պահեն` երբեք չմոռանալու դրա սահմանների մասին: Թող ամեն ուսումնական տարի ձեզ ավելի մոտեցնի ձեր նպատակներին` ուրախություն պարգևելով ձեր ծնողներին ու հարազատներին, ուսուցիչներին ու դասախոսներին, պատիվ ու փառք` մեր երկրին:

Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար ուսումնական տարին առաջինն է որպես աշակերտ և ուսուցիչ, որպես ուսանող և դասախոս: Հատուկ շնորհավորում եմ այն պրոֆեսիոնալներին, ովքեր իրենց աշխատանքով ու գործունեությամբ տարբեր կրթօջախներում հոգ են տանում լուսավորության ու կրթության մասին, ծնողներին, ում համար գիտելիքն իսկապես հարստություն է, այսօրվա և վաղվա սերնդի մրցունակությունն ու ապագան ապահովելուն ուղղված լավագույն ներդրումը:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում