Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում առկա է ճգնաժամ:
Նրա խոսքով՝ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը լարվածություն է առաջացրել ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում:
Խոսելով Սիրիայի քրդերի ջոկատների կողմից Եփրատ գետի արևելյան ափը չվերադառնալու մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կկորցնի վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ:
Նրա խոսքով՝ Թուրքիան ու ԱՄՆ-ը պայմանավորվածության էին եկել, որ Սիրիայի քրդերի ջոկատները պետք է քաշվեն Եփրատ գետի արևելյան ափը, ուստի Թուրքիան կարող է կորցնել վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ:








































