Ֆուենտեալբիլյայում, որտեղ 1984 թվականին ծնվել է Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, կկանգնեցվի նրա բրոնզե արձանը: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Արձանի բացման արարողությունը կկայանա հուլիսի 19-ին: Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը ներկա կլինի միջոցառմանը:
Իսպանիայի հավաքականի կազմում Անդրես Ինյեստան երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ընդ որում 2012 թվականին ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող: 2010 թվականին Ինյեստան աշխարհի չեմպիոն է դարձել:
Ակումբային ամբողջ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Բարսելոնա»-ում` 6 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ` Չեմպիոնների լիգայի գավաթակիր:







































