Կոպենհագենի Christiania թաղամասում օգոստոսի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է վիրավորվել: Այդ մասին հաղորդվել է քաղաքի ոստիկանության Twitter-ում, հայտնում է lenta.ru-ն:
Վիրավորվել է 2 ոստիկան. մեկը՝ գլխից, մյուսը՝ ոտքից, ինչպես նաև մեկ արտասահմանցի՝ ազդրից: Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
Կասկածյալը դեռևս ազատության մեջ է և ներկայումս որոնվում է: Հնարավոր է՝ ոստիկանությանը հայտնի է նրա անձը: Պարբերականի տեղեկատվությամբ` դեպքից առաջ նա ոստիկանության ուշադրությունը գրավել է կասկածելի տեսքով և կալանավորման փորձի ժամանակ խլել է զենքը:







































