Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Օհայո նահանգում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդիսանում է «բացառիկ» երկիր, չնայած այն բանին, որ այն կարող է տհաճ լինել ուրիշ երկրների համար:
«ԱՄՆ-ն բացառիկ երկիր է, ես հավատում եմ, որ մենք, ինչպես ասել է Լինքոլնը, նախկինի պես «Երկիր մոլորակի վերջին և լավագույն հույսն ենք», մենք դեռևս «փայլող քաղաք ենք բլրի վրա», ինչպես ասել է (նախագահ) Ռեյգանը և դեռևս Ռոբերտ Քենեդիի «մեծ, ոչ եսասեր, կարեկցող երկիրն ենք»,- ասել է Քլինթոնը:
Նրա խոսքերով` «ԱՄՆ-ն նաև հանդիսանում է անփոխարինելի երկիր» և ունի շատ ավելի հուսալի գործընկերներ, քան Ռուսաստանն ու Չինաստանը:
Նա նշել է, որ համաձայն չէ իր հակառակորդի կարծիքին այն մասին, որ Ամերիկայի մեծության մասին խոսքերը կարող են վիրավորել մյուս երկրներին: Թեկնածուն նշել է, որ «հնարավոր է նրանք չեն ուզում լսել դա, սակայն դա չի նշանակում, որ դա այդպես չէ»:









































