ԱՄՆ վերահսկիչ կոմիտեի և պետական բարեփոխումների նախագահ Ջեյսոն Չաֆետցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին կրկին կանչել է կոնգրեսի նիստում ցուցմունք տալու համար, հայտնում է Washington Examiner-ը:
Պարբերականը նամակ է հրապարակել, որում ԱՄՆ կոնգրեսը Քերիին կանչում է հարցաքննության՝ քննարկելու համար Պետդեպի գործունեության համապատասխանությունը Իրանի միջուկային ծրագրին վերաբերող Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (JCPOA):
Պարբերականի տեղեկատվությամբ՝ Քերին պետք է պատասխանի մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին, ԱՄՆ-ի կողմից Իրանի կառավարությանը դրամական վճարումներին, ինչպես նաև Իրանի հետ գաղտնի բանակցություններ անցկացնելուն:
Նամակում նշվում է, որ Կոմիտեն պլանավորում է լսումները իրականացնել սեպտեմբերի 15-ին: Կոմիտեն նման հարցում Քերիին արդեն ուղարկել է հունիսի 6-ին, սակայն դիվանագետը դրան չի արձագանքել:









































