Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողությունը: Արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Մայր տաճարը լի էր կրթության ոլորտի ներկայացուցիչներով, հոգևորականներով և հետաքրքրասեր մարդկանցով:
«Այս ավանդույթը 2009թ-ից է ձևավորվել, մենք՝ դպրոցի տնօրեններս, սիրով գալիս ենք այստեղ օրհնվում ենք և այս օրհնանքը փոխանցում ենք նաև մեր աշխատակազմերին»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:





































