Ֆրանսիական Bouygues ընկերությունը զբաղվում է Մոնակոյի տարածքի մեծացման նախագծով ծովում ափագծի հաշվին, հայտնում է RNS-ը` վկայակոչելով ընկերության հաղորդագրությանը: Նախագծի արժեքը կազմում է 1 միլիարդ եվրո:
Նախագծողների պլանի համաձայն` Մոնակոյի տարածքը մինչև 2025 թվականը կավելանա 6 հեկտարով:
Նոր տարածքում կկառուցվեն 60 հազար քմ ընդհանուր մակերեսով բնակելի տներ, նաև կընդլայնվի «Գրիմալդի Ֆորում» համերագասրահը, կկառուցվեն նաև ավտոկայանատեղեր և զբոսայգիներ:








































