Friday, 12 06 2026
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան

Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական նախկին թեկնածուին «գնել են, ամբողջ Մասիսը թքում է նրա վրա»

«Ինձ թվում էր՝ գոնե հուլիսյան դեպքերից հետո, երկիրը սոցիալ-տնտեսական աղետի հասցնելուց, ներքաղաքական դաշտը ապականելուց հետո, աղքատության, արտագաղթի, իշխանության նկատմամբ հանրության նման ագրեսիայի պայմաններում իշխանությունը պետք է հետևություն աներ և վերանայեր իր գործելաոճը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների նատմամբ իշխանության կողմից արդեն իսկ գործադրվող ճնշումներին:

Մեր զրուցակցի խոսքով՝ իշխանության այս գործելակերպը, ցավոք, ոչ միայն չի փոխվել, այլև ավելի այլանդակ բնույթ է ստացել:

Ինչ վերաբերում է Մասիսում ԲՀԿ կողմից առաջադրված թեկնածուի՝ Կարապետ Օհանյանի անսպասելի ինքնաբացարկին՝ կուսակցության նախագահը նկատեց, որ տեղի է ունեցել տգեղ ու անբարո գործարք. «Կարապետ Օհանյանը նեղ շրջանակում խոստովանել է, որ ՀՀԿ թեկնածու Դավիթ Համբարձումյանը իր կրտսեր որդուն խոստացել է փոխքաղաքապետի պաշտոնը, եթե նրա հայրը հանի թեկնածությունը: Այսինքն՝ Կարապետ Օհանյանը ուղղակիորեն վաճառվել է, և այսօր ողջ Մասիսը թքում է Կարապետ Օհանյանի երեսին: Այնպես որ՝ որպես կուսակցություն, մենք ևս մտորելու խնդիր ունենք»:

Ինչ վերաբերում է Գյումրիում տիրող իրավիճակին, ապա ԲՀԿ ղեկավարը ասաց, որ այս պահին իրենք արտառոց ճնշումներ չեն նկատում՝ չբացառելով դրանց հնարավորությունը. «Պետք է անընդհատ զգոն լինել՝ չմոռանալով, թե ինչ մրցակցի հետ գործ ունես»:

Նրա խոսքով՝ իշխանության հիմնական թիրախը «Բարգավաճ Հայաստանն է», իսկ ընդդիմադիր կուսակցությունների գերակշիռ մեծամասնության համար իշխանությունը ստեղծել է «ջերմոցային պայմաններ»:

ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից դաշինքի ստեղծմանը խանգարեցին նրանց ամբիցիաները՝ կարծում է Նաիրա Զոհրաբյանը. «Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվեին և միասնական քաղաքական օրակարգ ձևավորեին, ապա իշխանությունն իրեն չէր պահի այսպես «բեսպարդոննո» և «բեսպրեդել»: Այստեղ մեծ մեղավորություն ունեն նաև ընդդիմադիր ուժերը»:

Այնուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանը համարում է, որ Գյումրիում Սամվել Բալասանյանը հանդես չեկավ ՀՀԿ դրոշի տակ, որովհետև իշխանությունը ինքնավստահ չէ և գիտի, որ «ՀՀԿ դրոշի տակ ամեն ինչ դատապարտված է պարտության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում