Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին Անթալիայում կազմակերպված մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամ՝ Թուրքիայի հարավում Աքքույուի ատոմակայանի նախագծի և այլ նախագծերի իրագործման համար:
«Այդ հիմնադրամի միջոցով կարող են ֆինանսավորվել նաև համատեղ այլ նախագծեր: Աքքույուի ատոմակայանի նախագիծը գնահատվում է 20 միլիարդ դոլար: Դա բավական մեծ արժեք ունեցող նախագիծ է»,- ասել է նախարարը:
Զեյբեքջին իրատեսական է համարել այն, որ երկու երկրները նպատակադրվել են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 20 միլիարդ դոլարի:









































