Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի բարձրաստիճան ներկայացուցիչ, գեներալ Ահմադ Գոլամին նախօրեին սպանվել է Հալեպի մոտ՝ ԴԱԻՇ-ի հետ բախման ժամանակ:
Գոլամին իրանա-իրաքյան պատերազմի (1980-1988 թվականներ) ժամանակ Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարներից էր: Վերջին տարիներին՝ սիրիական ճգնաժամի ժամանակ, ահաբեկիչների հետ բախումներում սպանվել են Իսլամական հեղափոխության պահակազորի մի շարք հրամանատարներ:







































