Փարիզում սեպտեմբերի վերջին կբացվի փախստականների համար առաջին ճամբարը։ Այս մասին հայտնում է քաղաքապետ Անն Իդալգոն՝ փոխանցում է BFMTV-ն։
Ներգաղթյալների տեղակայման կենտրոնների հայտնվելու մասին հայտարարվել էր դեռևս 2016-ի մայիսին։ Ինչպես հաղորդվում է՝ հաստատությունը կհամապատասխանի բոլոր միջազգային չփորոշիչներին, որոնք խորհուրդ են տրվել փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի կողմից։ Այնտեղ կլինեն մահճակալներ, պետքարաններ, տաք և սառը ջուր։ Այնտեղ բնակություն հաստատողերին կտրամադրվի բժշկական և հոգեբանական օգնություն։
Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները ծրագրում են բացել նաև փախստականների տեղակայման երկրորդ կենտրոնը։ Առաջինը, Իդալգոյի խոսքով՝ նախատեսված է տղամարդկանց համար, երկրորդը՝ երեխաներ ունեցող կանանց և դեռահասների համար։
Երկու հաստատությունները կտեղակայվեն Փարիզի հյուսիսում։
Ստացիոնար ապաստարանների ստեղծման իշխանությունների նախաձեռնությունը կապված է քաղաքում ակամայից ստեղծվող ճամբարների հետ, որոնք, չնայած ոստիկանության ու վարչակազմի ջանքերին, առաջացել են ֆրանսիական մայարքաղաքի տարբեր շրջաններում։







































