Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում Ռոման Վլասովը պարտության մատնեց Արսեն Ջուլֆալակյանին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Առաջին սփոփիչ գոտեմարտում Արսենն առավելության հասավ բելառուս ըմբիշ Ալեքսանդր Ձեմյանովիչի նկատմամբ:
Ջուլֆալակյանը բրոնզե մեդալի համար պայքարելու է ադրբեջանցի Ալվին Մուրսալիևի դեմ:










































