Red Hot Chili Peppers ամերիկյան ռոք խմբի բասիստ Մայքլ Բալզարին (մականունը՝ Ֆլի) հանդիպել է գորիլայի հետ և թույլ տվել նրան նվագել իր կիթառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նա նշել է, որ Կոկո անունով գորիլայի երկրպագուն է դեռևս 80-ականներից։ Նա իրենց հանդիպումը համարել է շատ զգացմունքային։
Էգ գորիլա Կոկոն այսօր աշխարհում գոյություն ունեցող ամենախելացի պրիմատներից մեկն է։ Հետազոտողների տվյալներով՝ նա տիրապետում է ժեստերի լեզվի հազար նշանի և կարող է լսողությամբ ընկալել մոտ 2000 անգլերեն բառ։ Կոկոն 45 տարեկան է։









































