Fitch-ը մեկ աստիճանով նվազեցրել է Եվրոպական կայունացման մեխանիզմի վարկային վարկանիշը՝ ААА-ից մինչև АА+:
Վերլուծաբաններն իրենց մեկնաբանություններում նշել են, որ վերագնահատումն արվել է Ֆրանսիայի՝ եվրոգոտու մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող երկրի վարկային վարկանիշի իջեցումից հետո: Քանի որ Եվրոպական կայունացման մեխանիզմը հիմնվում է եվրոգոտու երկրների կառավարությունների երաշխիքների վրա, ապա վարկանիշների փոփոխությունը ուղիղ ազդեցություն է ունենում ԵԿՄ-ի ֆինանսական դիրքերի վրա:
ԵԿՄ-ը ստեղծվել է 2010թ.՝ եվրոգոտու ֆինանսական շուկային աջակցելու համար: