Իտալիայի Ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, որոնք իրականացնում են որոնողա-փրկարարական գործողություն Ամատրիչե քաղաքում, որը գրեթե ամբողջովին գետնին է հավասարվել երկրաշարժի հետևանքով, փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ զոհի դի։ Այսպիսով՝ տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 293-ի։
Ինչպես հայտնում է Agi գործակալությունը, սա արդեն 6-րդ դին է, որը դուրս է բերվել ավերված Roma հյուրանոցի տարածքից, որտեղ, ինչպես ենթադրվում է, թաղված են ևս 6 մարդիկ։
Երեկ Ամատրիչեում կայացել է 38 զոհերի հուղարկավորությունը՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և վարչապետ Մատեո Ռենցիի մասնակցությամբ։









































