Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան չի բացառել ակումբային գրանցումը փոխելու հնարավորությունը:
«Ես ցանկանում եմ մնալ և խաղալ «Բարսելոնա»-ում, սակայն անհրաժեշտ խաղաժամանակ չստանալու դեպքում ստիպված կլինեմ մտածել հեռանալու մասին:
Ցանկացած ֆուտբոլիստ ցանկանում է խաղադաշտ դուրս գալ, և կարծում եմ՝ Մունիրը ճիշտ վարվեց՝ «Վալենսիա» տեղափոխվելով», -ասել է Ռաֆինյան:
Հիշեցնենք, որ Պակո Ալկասերի տեղափոխությունը հաստատելուց հետո «Բարսելոնա»-ն հայտարարեց Մունիր Էլ Հադադիի՝ «Վալեսիա» տեղափոխության մասին:







































