«Սասնա ծռեր»- ի գործողությունը կատարված է երկրի, ժողովրդի համար, և դա ազդարարում է, որ սկսվում է ժողովրդի ճիշտ քայլքը դեպի այն երկիրը, որ կոչվում է Հայոց աշխարհ, որտեղ գործում են «Սասնա ծռեր»- ի օրենքները: Ժողովուրդն արդեն երբեք չի լինելու այնպիսին, ինչպիսին մինչև ապրիլի երկուսն էր, երբ «Սասնա ծռեր» գործառույթը կատարվեց սահմանին, և երկրորդը՝ երբ դա կատարվեց հուլիսին: Այս ամբողջ աշխարհն ավարտվում է, սկիզբ է դրված նոր աշխարհի: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովուրդը հիմա որպես աստված ընտրել է փողը, հաճույքներ ստանալը: Նրա կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխությունը կատարվելու է մեկ ձևով. «Ժողովուրդը ոտքի է կանգնելու, լինելու է հրապարակում, և հրապարակն իշխելու է, որովհետև այդ ժամանակ օրենքը հաստատելու է ժողովուրդը: Այդ ժամանակ թելադրողը ժողովուրդն է լինելու և արդարության, մարդկայնության սկզբունքներն են իրականացվելու»:
«Հիմա հաստատված է փողի իշխանություն, ընտրությունների միջոցով միայն փողի ադմինիստրատորն է փոխվում, բայց ոչ փողի սկզբունքը: Փողի սկզբունքը կփոխվի, երբ ժողովուրդը հայտնվի հրապարակում»,- ընդգծեց Աշոտ Մանուչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:






































