Եվրոպացի կարգավորողների գործողությունները բացասական ազդեցություն կունենան Եվրոպայում արտասահմանյան ներդրումների և աշխատատեղերի ստեղծման վրա: Այսպես են ԱՄՆ ֆինանսների նախարարությունում մեկնաբանել հօգուտ Իռլանդիայի իշխանությունների 13 մլրդ եվրո գանձելու Եվրահանձնաժողովի որոշումը, հայտնում է Reuters-ը:
Ֆինանսական գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ Վաշինգտոնը հիասթափված է նրանից, որ Եվրահանձնաժողովը միակողմանիորեն է գործել:
Apple-ը հայտարարել է, որ մտադիր է վիճարկել Եվրահանձնաժողովի որոշումը:
Իռլանդիայի իշխանությունները ևս անհամաձայնություն են հայտնել Եվրահանձնաժողովի որոշմանը: Երկրի ֆինանսների նախարար Մայքլ Նունանը հայտնել է, որ դատարանում եվրոպական կարգավորողի որոշումը բողոքարկելու համար մտադիր է հասնել կառավարության հաստատմանը:
Նրա խոսքով՝ որոշումը բողոքարկել անհրաժեշտ է երկրի «հարկային համակարգի ամբողջականությունը պաշտպանելու» համար, նաև վիճարկել հարկման համակարգի ինքնիշխան անդամ-պետության օրենքներիվրա ԵՄ պետական խորհրդի կանոնների խախտումը:









































