Saturday, 20 06 2026
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել

Բելառուսում Եվրասիական ու Մաքսային միություններին ՀՀ անդամակցության հարցը չի քննարկվել. Շարմազանով

Բելառուսում Եվրասիական ու Մաքսային միություններին ՀՀ անդամակցության հարցը չի քննարկվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Մարտին Սարգսյանն ու Հովհաննես Մարգարյանը ներկայացրեցին Շարմազանովի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Մինսկ: Ինչպես տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակը, հայկական պատվիրակությունը Մինսկում մասնակցել է Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին, որի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես են եկել ելույթներով:

Ըստ բանախոսի՝ պատվիրակության կազմում են եղել «Հանրապետական» խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և Ինեսա Քոչարյանը: Շարմազանովն ասաց, որ հանդիպել են Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ, այնուհետև՝ փոխխոսնակի հետ: «Բելառուսում իմ ելույթի ժամանակ անդրադարձել եմ ԼՂ հիմնահարցին, ընդգծել ենք, որ Ադրբեջանի սպառազինությունների մրացավազքն անընդունելի է և մարտահրավեր է տարածաշրջանային կայունության համար: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, Երկրորդ աշխարհամարտի յոթանասունհինգերորդ տարելիցին՝ առաջարկեցինք, որ բանաձևի վրա սկսենք աշխատել, որտեղ լուրջ քննադատության կենթարկվի ռասիզմի, ֆաշիզմի ցանկացած երևույթ, և ասացինք, որ եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, տեղի չէր ունենա Հոլոքոստը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Իր հերթին Մարտին Սարգսյանն ասաց, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ստեղծելու ենթահանձնաժողով, որը կաշխատի միջխորհրդարանական մակարդակներում, որի աշխատանքներում կներգրավվեն շահագրգիռ կազմակերպություններ: Ըստ նրա՝ կողմերը նպատակ են դրել ի հայտ բերել այն խնդիրները, որոնք առկա են երկկողամանի բիզնեսն առաջ տանելու հետ կապված: «Փաթեթներ կստեղծվեն, թե ինչ ենք ուզում իրենց ներկայացնել և սեպտեմբեր ամսին Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն այցելելու են ՀՀ, կմշակվեն այն ուղղությունները, որոնց շուրջ մեր հետագա գործընթացները կծավալվեն: Առևտրի տուն ստեղծելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, և Հայաստանում «Մոտո վելո» ընկերությունը ցուցահանդես վաճառք է կազմակերպելու, որը հնարավորություն կտա արտադրատեսականին վաճառել Հայաստանում»,- ասաց Մարտին Սարգսյանը:

Հովհաննես Մարգարյանը ևս խոսեց Մինսկ կատարած աշխատանքային այցից՝ ասելով, որ Բելառուսի հետ Հայաստանի հարաբերությունները խորացվում են ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլև ռազմաքաղաքական ոլորտում: «ՀԱՊԿ-ի շրջանակում բավականին սերտ համագործակցություն է շարունակվում»,- ասաց նա:

Հարցին, թե հանձնաժողովի նիստերի ընթացքում Հայաստանի՝ Եվրասիական միությանն ու Մաքսային միությանն անդրադարձ չի՞ եղել, նա պատասխանեց, որ ոչ, քանի որ օրակարգում քաղաքական համագործակցությունն էր և առևտրաարդյունաբերական հարաբերությունների խորացումը: Ըստ նրա՝ ՀՀ նախագահը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը և այն, որ «և… և…»-ի կողմնակիցն է: «Մենք իրականացնում ենք քայլեր, որոնք մեր շահերից են բխում»,- ասաց Է. Շարմազանովը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում